Բաղադրիչներ՝ 500 գրամ կաթնաշոռ, 300 գրամ թթվասեր, 30 գրամ ժելատին, շաքարավազ՝ ըստ ճաշակի և տարվա այդ եղանակին համապատասխան միրգ կամ հատապտուղ:
Պատրաստման եղանակը.
- Խառնել կաթնաշոռն ու շաքարավազի կեսը
- Թթվասերը խառնել շաքարավազի մյուս կեսին
- Մրգերը համ հատապտուղները լավ լվանալուց և չորացնելուց հետո լցնել թափանցիկ տարայի մեջ
- Թթվասերի եւ կաթնաշոռի զանգվածը խառնել իրար
- Պատրաստել ժելատին և ավելացնել ստացված կաթնաշոռային զանգվածը
- Ամբողջ պարունակությունը լցնել մրգով լի տարայի մեջ
- Սառեցնել 1-2 ժամ
- Կտրատել և մատուցել
Բարի ախորժակ