Հովսեփը մի երազ տեսավ, երազը պատմեց իր եղբայրներին, ու նրանք ավելի ատեցին իրեն: Հովսեփը նրանց ասաց. «Լսեցեք այն երազը, որ տեսել եմ:
Ահա մենք դաշտում որաներ էինք կապում, ահա իմ որան վեր կացավ և ուղիղ կանգնեց, և ահա ձեր որաները նրա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագություն արեցին»:
Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե դու թագավորելու ես մեր վրա»: Ու նրա խոսքերի և երազների համար ավելի ատեցին նրան:
Նա մեկ ուրիշ երազ էլ տեսավ ու պատմեց եղբայրներին` ասելով. «Ահա արեգակը և լուսինը և տասնմեկ աստղերը ինձ երկրպագություն էին անում»: Եվ իր հորն ու եղբայրներին պատմեց. հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այս ի՞նչ երազ է, որ տեսել ես. մի՞թե ես, քո մայրը և քո եղբայրները իսկապես պետք է գանք ու մինչև գետին խոնարհվենք»: Եղբայրները նախանձեցին իրեն, իսկ հայրը մտքում պահեց այդ խոսքը:
Մի օր, երբ Հովսեփի եղբայրները տնից հեռու հոտերն էին արածում, Հակոբը Հովսեփին ուղարկեց նրանց տեսնելու, նրանց առողջության մասին իմանալու ու իրեն տեղեկացնելու: Հովսեփը ուրախությամբ ճանապարհ ընկավ: Դաշտում երկար թափառեց մինչև գտավ իր եղբայրներին: Նրան հեռվում տեսնելով` եղբայրները չարությամբ ասացին. «Երազ տեսնողը գալիս է...»: Ու երբ Հովսեփը մոտեցավ, պայմանավորվեցին սպանել նրան` ասելով. «Եկեք սպանենք նրան ու նետենք մի փոսի մեջ ու մեր հորն էլ ասենք, որ մի գազան կերավ նրան»:
Հետո չարությամբ ավելացրին. «Ու տեսնենք, թե ինչ պիտի լինեն նրա երազները»:
ԾՆՆԴՈՑ 37:5-20



