Եթե ձեր երեխան դպրոցական է կամ հաճախում է քոլեջ, և ձեր համատեղ դասապատրաստումները հաճախ ավարտվում են վեճերով կամ արդյունավետ չեն լինում, այս հոդվածը հենց ձեզ համար է։ Ի՞նչ պետք է անել.
1. Դուրս բերեք պատճառը։ Եթե երեխային ոչ մի կերպ չի հաջողվում նստեցնել տնային աշխատանքները կատարելու, նա անվերջ հետաձգում է և փորձում ժամանակ շահել, անպայման պարզեք պատճառը։ Կարևոր է հասկանալ՝ սովորելու ցանկության բացակայությունը և դիմադրությունը տարածվում է բոլոր առարկաների վրա, թե դրանիցից որոշների։ Եթե խնդիրը կոնկրետ առարկաների հետ է կապված, կրկին պետք է պարզել պատճառը, իսկ պատճառները կարող են բազմատեսակ լինել ՝ միգուցե երեխան պարզապես չի կարողանում ընկալել այդ առարկան կամ այն դժվար է տրվում նրան: Խնդիրը կարող է կապված լինել նաեւ ուսուցչի հետ, կամ գուցե տվյալ առարկայով զբաղվելը նրա մոտ բացասական ասոցիացիաներ, զգացողություններ է առաջացնում և այլն։ Եթե սովորելու
հակադրությունն ընդհանուր բնույթ է կրում, ապա հետևեք հաջորդ խորհուրդներին։
2. Երբ երեխան դպրոցից գալիս է տուն, նրան հանգստանալու ժամանակ տվեք։ Ընդմիջման լավագույն ձևերն են՝ ճաշելը, զբոսանքը մաքուր օդում, ակտիվ խաղերը։ Առավել փոքր դպրոցականներին խորհուրդ է տրվում նաև մի քիչ քնել: Այս ամենը կախված է երեխայի առողջական վիճակից, խառնվածքից, տարիքից և այլ առանձնահատկություններից: Կարևորը երեխայի հանգստի ապահովումն է մինչև դասապատրաստումը սկսելը։
Խորհուրդները «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնից



