Ժամանց

Երեխաների հետ ժամանցը ևս կարող է լինել յուրօրինակ, և այս վիդեոն հենց դրա մասին է։ Եթե սպառվել է ձեր ծնողական երևակայությունը ու չգիտեք էլ ինչպես զբաղեցնել ձեր փոքրիկին, ուրեմն՝ դիտեք այս տեսանյութը։ 

Նախորդ տարվանից համաճարակի պատճառով կյանքը մեծամասամբ տեղափոխվեց առցանց միջավայր։ Ծնողները սկսեցին աշխատել տնից, դպրոցների և բուհերի դասերը հեռավար էին կազմակերպվում, և երեխաները, ըստ էության, ավելի շատ սկսեցին ինքնուրույն օգտվել թվային սարքերից՝ շատ հաճախ դուրս մնալով ծնողների ուշադրությունից։

Երեխայի  երևակայության, խոսքի և ընդհանուր զարգացման համար մուլտֆիլմերը, թատերական  ու կրկեսային ներկայացումները հիանալի միջոցներ են: Երեխաները պետք է դիտեն բացառապես մանկական ֆիլմեր ու ներկայացումներ, բայց լինում են դեպքեր, երբ ծնողները հաշվի չեն առնում այս «կանոնը»։ Մասնագետները խորհուրդ են տալիս աչալրջորեն հետևել, թե ինչ է դիտում երեխան:

Այլ հոդվածներ …