Հարկավոր է.
Կաթնաշոռ- 500 գրամ
Ալյուր-3 ժաշի գդալ
Շաքարավազ- 2 ճաշի գդալ
Ձու- 2 հատ
Աղ- 1/3 թեյի գդալ:
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռին ավելացնել ձուն, շաքարավազը, աղը, ալյուրը, լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված: Միջին կրակի վրա դնել թավան, քիչ ձեթ լցնել, սպասել, որ տաքանա: Հենց որ թավան տաքանա, գդալով թավայում դնել կաթնաշոռի զանգվածից՝ տալով օվալ կամ կլոր ձև: Պանրիկը տապակել մինչև ոսկեգույն շերտի առաջացումը, շուռ տալ և տապակել նաև մյուս կողմից:
Պատրաստի պանրիկները դնել ափսեի մեջ: Մատուցել թթվասերով կամ մուրաբայով:
Բարի ախորժակ: