Ելակով կոկտեյլ երեխաների համար

Ինչ է հարկավոր

Ելակ - 500 գ

Խտացրած կաթ - 2 ճաշի գդալ

Շաքարավազ - 2 ճաշի գդալ

Թթվասեր - 2 ճաշի գդալ

Ջուր - 0.5 բաժակ 

Ինչպես պատրաստել

Սիրոպ պատրաստելու համար հարկավոր է եռացրած ջրին ավելացնել շաքարավազ, լավ խառնել և հասցնել եռման աստիճանի: Կրակը պետք է անջատել և թողնել հանգստանա:

Այնուհետև ելակը մաքրել, հարել բլենդերով, ավելացնել խտացրած կաթ, թթվասեր, շաքարավազի սիրոպը և բոլորը միասին հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:

 

Բարի ախորժակ