Ինչ է հարկավոր
Սալոր - 5-6 հատ
Խնձոր - 2 հատ
Շագանակագույն շաքարավազ - 1-2 ճաշի գդալ
Վարսակի փաթիլներ - 1 բաժակ
Ընկույզ - մեկ բուռ
Մեղր - 3 ճաշի գդալ (կամ դրան փոխարինող` սիրոպ կամ որևէ այլ բան)
Բուսական յուղ - 1-2 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել
Հեռացնել սալորի կորիզները և կտրատել ոչ մեծ կտորներով: Խնձորից հեռացնել միջուկը, կտրատել ոչ մեծ կտորներով և ավելացնել կտրատած սալորի վրա: Այնուհետև լցնել շաքարավազը և խառնել: Պատրաստվածը լցնել ֆորմայի մեջ:
Հարկավոր է մանրացնել ընկույզը, ավելացնել վարսակին և խառնել: Այնուհետև ավելացնել մեղրը (կամ փոխարինող որևէ բան) և բուսական յուղը: Լավ խառնել, որպեսզի ստացվի կպչուն զանգված:
Վարսակով և ընկույզով զանգվածը ավելացնել սալորով և խնձորով լցված ֆորմայի մեջ` հավասարաչափ ծածկելով: Կարելի է օգտագործել նաև չափաբաժնով ֆորմաներ:
Մրգային ուտեստը դնել ջեռոցը և եփել 180° ջերմաստիճանում 20 րոպե:
Բարի ախորժակ