Գազարով կոտլետ, որը մատուցվում է թթվասերով

 Ինչ է հարկավոր

 

Գազար - 3 հատ

Խնձոր - 3 հատ

Սպիտակաձավար (մաննի) - 3 թեյի գդալ

Շաքարավազ - 1-2 թեյի գդալ

Աղ - դանակի ծայրով

Պաքսիմատ

Կարագ

Թթվասեր

 

Ինչպես պատրաստել

 

Գազարը լվանալ, անցկացնել մեծ կամ փոքր քերիչով: Խնձորը լվանալ, կտրատել փոքր խորանարդիկներով կամ անցկացնել մեծ քերիչով: Կարագը դնել թավայի մեջ: Գազարը շոգեխաշել մինչև կիսաեփ լինելը: Ավելացնել խնձորը և նորից եփել 5-7 րոպե: Մի փոքր աղ անել, ավելացնել շաքարավազը և սպիտակաձավարը: 

Ամբողջը լավ խառնել և շոգեխաշել ևս 5 րոպե:

Շոգեխաշված բանջարեղենը հանել կրակի վրայից, մի քիչ սառեցնել և պատրաստել ոչ մեծ կոտլետներ: Կոտլետներից յուրաքանչյուրը պատել պաքսիմատով և տապակել երկու կողմից մինչև ոսկեգույն դառնալը:

Պատրաստված կոտլետների վրա լցնել թթվասեր ու մատուցել:

 

Բարի ախորժակ