Ինչպես մատուցել միրգը, որ փոքրիկը չհրաժարվի

Հաճախ է պատահում, որ մայրիկները գանգատվում են՝ փոքրիկս միրգ չի ուտում: Առաջարկում ենք բաղադրատոմս, որից չեն հրաժարվում անգամ ամենաքմահաճները:

 

Ինչ է հարկավոր

·         Նարինջ

·         Ելակ

·         Խնձոր

·         Բանան

·         Բալ

·         Կեռաս

·         Հավկիթի սպիտակուց

·         Շաքարավազ

·         Դարչին

 

Ինչպես պատրաստել

 

Միրգը լավ լվանալ հոսող ջրի տակ, չորացնել, կտրատել, լցնել տարայի մեջ: Առանձնացնել հավկիթի սպիտակուցը և շաքարավազի հետ հարել այնքան, որ ստացվի մածուցիկ բեզե: Բեզեն լցնել կտրատված մրգի վրա ու ցանել դարչին:

 

Բարի ախորժակ