Մակարոնով և մսով վիտամինային խյուս-ապուր 9-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Կարտոֆիլ - 1 հատ

Գազար - 1 հատ

Բրոկկոլի – 2 փոքր փնջիկ

Դդմիկ – մի քանի կտոր

Մանր մակարոն – 2 ճաշի գդալ

Հավի միս – 1 կտոր

Ջուր - 350-400 մլ 

 

Պատրաստման ընթացթքը

 

Բանջարեղենը հարկավոր է լվանալ, մաքրել և մանրացնել։ Գազարը կարելի է անցկացնել քերիչով։ Եփած հավի միսը ևս բաժանում ենք փոքր մասերի և ավելացնում բանջարեղենին։ Լցնում ենք ջուրն ու կաթսան դնում կրակի վրա։ Երբ եռա, ավելացնում ենք մակարոնը, եփում 15-20 րոպե մինչ պատրաստ լինելը։ Ապուրը հարում ենք բլենդերով։ 

 

Բարի ախորժակ