Անհրաժեշտ բաղադրիչները
Հավի կրծքամիս - 100 գ
Ծաղկակաղամբ - 100 գ
Գազար - 1 հատ
Բրինձ - 1 ճաշի գդալ
Սամիթ
Պատրաստման եղանակը
1․ Հավի կրծքամիսը դրեք սառը ջրով կաթսայի մեջ, հասցրեք եռման աստիճանի, ապա քամեք արգանակը։ Մսի վրա կրկին եռման ջուր լցրեք, թողեք գազօջախին մինչ պատրաստ լինելը։
2․ Եփած հավի միսը հանեք ջրից, փոխարենը լցրեք բրինձը և եփեք մոտ 10 րոպե։
3․ Ծաղկակաղամբը բաժանեք փոքր մասերի, մանր կտրատեք գազարը։ Բանջարեղենն ավելացրեք բրնձին։
4․ Երբ զգաք՝ ապուրն արդեն պատրաստ է լինում, ավելացրեք կտրատած կրծքամիսը և սամիթը։
Բարի ախորժակ