Ինչպես պատրաստել պանրիկ տնային պայմաններում

Ինչ է հարկավոր

 

Բալ (չորացրած) - 0.5 բաժակ

Շաքարավազ - 1 բաժակ

Քրքում (Шафран) - 0.5 թեյի գդալ

Կաթնաշոռ - 500 գ

Կիտրոնի կեղեւ - 5 գ

Ձու - 3 հատ

Վանիլային շաքարավազ - 1 տուփ

Կարտոֆիլ (եփած) - 2 հատ

Կարագ - 50 գ

 

Գլազուրի համար հարկավոր է

 

Կակաոյի փոշի - 2 ճաշի գդալ

Կաթ - 3 ճաշի գդալ

Կարագ - 1 ճաշի գդալ

Շաքարավազ - 0.5 բաժակ

 

Ինչպես պատրաստել

Հարկավոր է շաքարավազը խառնել կաթնաշոռի, վանիլային շաքարավազի, ձվի, կարտոֆիլի (պյուրե պատրաստած), փափկացրած կարագի հետ: Գնդիկներ չթողնելու համար լավ կլինի հարել հարիչով: Այնուհետև ցանել քուրքումը և հարել մինչև փրփրի:

Բալի վրա լցնել եռացրած ջուր և թողնել 15 րոպե: Այնուհետև ջուրը թափել, չորացնել թղթե սրբիչով և լցնել պատրաստված զանգվածի վրա: Տարայի մեջ դնել ջեռոցի թուղթը և լցնել զանգվածը: 50 րոպե եփել 180-190 ջերմաստիճանի տակ:

Մինչև պանրիկի եփելը կարելի է պատրաստել գլազուրը:

Շաքարավազը, կաթը, կակաոն հարկավոր է խառնել և եփել մինչև պնդանա: Վերջում ավելացնել կարագը:

Սառեցրած պանրիկների վրա լցնել գլազուրը: 

 

Բարի ախորժակ