Խնձորով և հնդկաձավարով շիլա 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Հնդկաձավար - 3 ճաշի գդալ

Խնձոր - 1 հատ

Կարագ  - կես թեյի գդալ

Ջուր 

  

Պատրաստման եղանակը  

 

Սկզբում պետք է լվանաք հնդկաձավարը, վրան ջուր լցնեք և դնեք մարմանդ կրակի վրա։ Հնդկաձավարի պատրաստ լինելուն պես ավելացնում եք քերած խնձորը, խառնում ու եփում մի քանի րոպե։ Վերջում դնում եք կարագը։ Շիլան պատրաստ է, կարող եք մատուցել  փոքրիկին։ 

  

Բարի ախորժակ