Ինչպես պատրաստել չամիչով տնական բուլկի

 

Ինչ է հարկավոր`

 

Կաթ -  300 գ.

Խմորիչ – 12 գ.

Շաքարավազ – 5-6 ճաշի գդալ

Հավկիթ – 2 հատ

Մարգարին կամ բուսական յուղ – 100 գ.

Ալյուր – 900-950 գ.

Վանիլին – 10-15 գ.

Աղ  – մի պտղունց

Չամիչ – մեկ բուռ

Ինչպես պատրաստել`

1. Պատրաստում ենք խմոր: Տաք կաթի մեջ լցնել չոր խմորիչը, ավելացնել շաքարավազը, աղն ու վանիլինը: Երբ խմորիչը կսկսի գործել (մոտավորապես 5-10 րոպեում), ավելացրեք հավկիթն ու լավ խառնեք:

2. Մարգարինը կամ բուսական յուղը հալեցնել կամ տաքացնել, ավելացնել վերոնշյալ զանգվածին:

3. Ալյուրը մաղով անցկացնել եւ դանդաղ ավելացնել զանգվածին:

4. Չամիչը լվանալ, չորացնել թղթի վրա ու լցնել զանգվածի մեջ:

5. Հունցել թեթեւ ու էլաստիկ խմոր, որը չի կպչի մատներին: Այն կտեւի նվազագույնը 10-15 րոպե:

6. Խմորի տարան ծածկել սրբիչով եւ դնել տաք վայրում 1-1.5 ժամ: Այս ընթացքում խմորը պետք է մեծանա 2-3 անգամ:

7. Պատրաստ խմորը բաժանել 50 գրամանոց գնդերի:

8. Եթե ցանկանում եք հյուսքի տեսք ստանալ, ձգեք խմորը 20-25 սմ. երկարությամբ ու ժապավենի պես կապեք` ծայրերը մտցնելով խմորի մեջ:

9. Գնդերը եւս 10-15 րոպե պետք է «հանգստանան»:

10. Բաժակի մեջ լցրեք մեկ ձվի դեղնուց եւ մեկ ճաշի գդալ կաթ ու խառնեք, այնուհետեւ խոզանակով քսեք գնդերի վրա:

11. Գնդերը դնել տաքացած ջեռոցն ու 25-30 րոպե եփել 180-200 աստիճան ջերմությամբ :

 

Բարի ախորժակ