Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը.
· Կալորեականություն՝ 1349 կկալ
· Սպիտակուցներ՝ 21,8 գրամ
· Ճարպեր՝ 60,9 գրամ
· Ածխաջրեր՝ 179 գրամ
Անհրաժեշտ է․
Շաքարավազ – 2 թեյի բաժակ
Ալյուր - 2 թեյի բաժակ
Ձու – 5 հատ
Սերուցքային կարագ – 200 գրամ
Թթվասեր – 1 բաժակ
Կակաոյի փոշի – 2 ճաշի գդալ
Սոդա – 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը.
1. Ձուն հարել այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված, ավելացնել 2 թեյի բաժակ շաքարավազ, սոդա, հալեցրած կարագ, թթվասեր և հարել հարիչով: Ստացված զանգվածին ավելացնել նաև ալյուրն ու շարունակել հարել:
2. Ստացված խմորը կիսել երկու հավասար մասի: Մի մասին ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, մյուսին՝ 2 ճաշի գդալ կակաոյի փոշի: Խառնել այնքան, մինչև վերանան գնդիկները: Խմորը պետք է լինի թթվասերի խտության:
3. Խմորեղենի համար նախատեսված տարան պատել կարագով: Տարայի կենտրոնից սկսած՝ խմորի երկու տեսակն էլ ճաշի գդալով լցնել: Սկզբից՝ շականակագույն, հետո՝ սպիտակ խմորը: Այսպես մինչև վերջ: Հիշեք՝ խմորը չպետք է խառնել:
4.Եփել ջեռոցում (200°C) մեկ ժամ:
Բարի ախորժակ