Էկլեր. համեղ բաղադրատոմս քաղցրակեր փոքրիկների համար

Խմորի համար անհրաժեշտ է `

Ալյուր - 1 բաժակ

Ջուր - 0.5 բաժակ

Շաքարավազ - 0.5 բաժակ

Կարագ - կես տուփ

Ձու - 4 հատ

Աղ - մի պտղունց 

Կրեմի համար անհրաժեշտ է`

Սերուցք - 0.5 բաժակ

Շաքարավազ - 3 ճաշի գդալ

Օսլա - 1 թեյի գդալ

Ձու - 3 հատ

Նարնջի հյութ - կես բաժակ

Ինչպես պատրաստել

Հարկավոր է կաթսայի մեջ եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, կարագը, աղը: Անընդհատ խառնելով` ավելացնել ալյուրը, մինչև պնդանա: Թողնել հանգստանաԱյնուհետև ավելացնել հավկիթը և լավ խառնել: Տապակի վրա ալյուր ցանել: Ստացված զանգվածից առանձնացնել ոչ մեծ գնդիկներ և դնել տապակի վրա: Թխել ոչ շատ տաք ջեռոցում 30 րոպե:

Կրեմի պատրաստման համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և տաքացնել մի քանի րոպե` անընդհատ խառնելով:

Թխվածքի վերևի մասից պետք է կտրել և լցնել սառը կրեմը, վերջում ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ