Ինչպես պատրաստել գունավոր բեզե տանը

Ինչ է հարկավոր

 

·         Ձվի սպիտակուց - 3 հատ

·         Շաքարավազ - 210 գ.

·         Լիմոնի աղ - դանակի ծայրով

·         Վանիլին

·         Սննդի գունանյութ 

·         Բուսական յուղ

·         Թխման թուղթ

·         Հրուշակեղենի ներարկիչ

                 Ինչպես պատրաստել 

Չոր ամանի մեջ լցնել սպիտակուցն ու հարել այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Այնուհետև քիչ-քիչ  ավելացնել շաքարավազ և լիմոնի աղ: (Պատրաստ լինելու դեպքում բեզեն չպետք է հոսի):  Հարած զանգվածին ավելացնել վանիլին, ապա շարունակել դանդաղ խառնել: 

Հարկավոր է զանգվածը բաժանել մի քանի մասերի և ներկել սննդի գունանյութերով, այնուհետև զգուշորեն լավ խառնել: 

Բուսայուղով պատած թղթի վրա շարել ներարկիչով անցկացված զանգվածն ու տեղավորել տաքացրած ջեռոցում: 

Բեզեն ոչ թե թխվում է, այլ չորացվում 110-120 աստիճանում 1-1.5 ժամ: Երբ բեզեները չոր լինեն, հանել ջեռոցից: 

Պետք է պահել փակ ամանի մեջ ու չոր տեղում:

 

 

Բարի ախորժակ