Մանկական ապուր ձվով և պանրով

Ապուրը նախատեսված է 3 և բարձր տարիքի երեխաների  համար

Բաղադրիչներ

Եռացրած ջուր-0.5 լիտր

Ձու-2 հատ

Պանիր-50գ

Սխտոր-կես պճեղ

Չորահաց:

Պատրաստման եղանակը

Ձուն հարել հարիչով: Չդադարեցնելով խառնելը` լցնել եռման ջուրը: Խառնուրդը շարունակել եռացնել ևս 1-2 րոպե: Ապուրին ավելացնել քերած պանիրը,  սխտորը, անհրաժեշտության դեպքում նաև մի փոքր աղ: Որպես համեմունք ավելացնել կտրատած կանաչի: Մատուցելուց առաջ ապուրին ավելացնել խորանարդիկներով կտրատած չորահացը:  Մատուցել  տաք վիճակում:

Բարի ախորժակ