Ամառային դեսերտ առանց թխելու

Ինչ է հարկավոր

 

Թթվասեր - 700 գ (20% յուղայնությամբ)

Շաքարավազ կամ շաքարավազի փոշի - 200 գ

Թխվածքաբլիթ - 300-400 գ

Դոնդող (արագ լուծվող) - 30 գ

Եռացրած սառը ջուր -150 գ

Թարմ միրգ

 

Ինչպես պատրաստել

 

Հարկավոր է թթվասերին ավելացնել շաքարավազը կամ շաքարավազի փոշին և հարել, մինչև լուծվի:

Դոնդողը թրջել 150գ եռացրած, ապա սառեցրած ջրի մեջ 20 րոպե, այնուհետև տաքացնել ջրով տարայի գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում` հաճախակի խառնել, մինչև հալչի:

Դեսերտի համար անհրաժեշտ է լվանալ միրգն ու կտրատել:

Վերցնել կաղապարը և ծածկել սննդի համար նախատեսված տոպրակով:

Հարկավոր է թթվասերի վրա ավելացնել ոչ մեծ քանակությամբ լուծվող դոնդողը` անընդհատ խառնելով:

Կրեմը պատրաստ է:

Կաղապարի մեջ լցնել միրգը: Թխվածքաբլիթները փշրել ոչ մեծ կտորներով և ավելացնել մրգի վրա, ապա ավելացնել մի շերտ կրեմ: Երեք շերտ այսպես դասավորել, վերջում՝ դարձյալ կրեմը: Տեղադրել սառնարանում, մինչև ամբողջությամբ  պնդանա:

Երբ արդեն պատրաստ է, ափսեի վրա շրջել դեսերտով կաղապարը` զգուշորեն հանել կաղապարը և սննդային տոպրակը:

Ամառային դեսերտը կարելի է զարդարել անանուխի տերևներով:

 

Բարի ախորժակ