Ինչպես պատրաստել աղի ձողիկներ

Ինչ է հարկավոր

 

Ալյուր - 200 գ

Ջուր - 125 գ

Կարագ - 150 գ

Քացախ - 1 թեյի գդալ

Ձու - 1 հատ

Աղ

 

Ինչպես պատրաստել

 

Հարկավոր է պատրաստել շերտավոր խմոր: Խմորը բացել 0.5-1 սմ հաստությամբ, այնուհետև կտրատել երկար կտորներով, որպեսզի երկարությունը լինի 10 սմ, իսկ լայնությունը` 1-1.5 սմ: 

Խմորի կտորները  պետք է դնել ջեռոցի տապակի մեջ, վրան քսել հարած ձու, ցանել աղ ու քիմիոն: Թխել տաք ջեռոցում, մինչև փոքր-ինչ չորանա և դառնա դեղնաշագանակագույն:

 

 

Բարի ախորժակ