Կաթնաշոռով, սպանախով և պանրով ուտեստ

Ինչ է հարկավոր


Կաթնաշոռ - 400 գ

Սպանախ - 150 գ

Հավկիթ (մեծ) - 1 հատ

Պինդ պանիր - 50 գ

Ալյուր - 250 գ (հնարավոր է ավելի  շատ)

 

Ինչպես պատրաստել

 

Սպանախը լվանալ  եւ բլենդերով վերածել խյուսի: Կարող եք օգտագործել նաեւ սառեցրած սպանախ, սակայն պետք է այնպես անել, որ ջրային զանգված չառաջանա:

Տարայի մեջ լցնել սպանախի խյուսը, կաթնաշոռը,  հավկիթը, մանր քերիչով անցկացրած չոր պանիրը և լավ խառնել: Այնուհետև լցնել ալյուրը և ամբողջը լավ խառնել: Ալյուրի քանակը կախված է կաթնաշոռի պնդությունից: Խմորը պետք է լինի մի քիչ կպչուն:

Խմորը ցանկալի է պատրաստել երշիկաձև և կտրատել, ապա լցնել եռացող ջրի մեջ ու սպասել միչև կսկսեն լողալ: Եփել մարմանդ կրակի վրա ևս մի քանի րոպե:  Ջրից հանել  և մատուցել:

 

Բարի ախորժակ