Եթե փոքրիկը հրաժարվում է կաթնաշոռից, այս բաղադրատոմսը նրա համար է

Ինչ է հարկավոր 

Կաթնաշոռ - 1 տուփ

Ձու - 2 հատ

Պաքսիմատ - 2 ճաշի գդալ

Ջրիկ մեղր

Բանան - 1-2 հատ

Կարագ

Ինչպես պատրաստել 

Բոլոր մթերքները հարկավոր է լավ խառնել: Այնուհետև պատրաստել գնդիկներ և լցնել եռացրած ջրի մեջ: Մատուցել հալած կարագով կամ ավելի լավ կլինի`մեղրով: 

Լավ կլինի նաև մանր կտրատել բանանը, զգուշորեն խառնել քաղցր բլիթին, հետո վրան լցնել մեղր:

 

Բարի ախորժակ