«Իմ Փոքրիկ»-ը շարունակում է «Պատրաստում ենք տանը» խորագիրը: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում իրիս կոնֆետի բաղադրությունն ու պատրաստման եղանակը:
Ինչ է հարկավոր
Կաթ (եռացրած) - 200մլ
Շաքարավազ - 150-200գ
Մեղր - 2 ճաշի գդալ
Կարագ - 30գ
Վանիլին - 1 տուփ
Ինչպես պատրաստել
Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ ու ավելացնել եռացրած կաթը: Եռացնել մարմանդ կրակի վրա 30 րոպե՝ անընդհատ խառնելով: Պատրաստված զանգվածը պետք է լինի պինդ և վառ կարամելի գույնի: Որպեսզի ստանաք իրիսի ձևվածքը, կարող եք լցնել սառույցի ամանի մեջ և դնել սառցախցիկում մինչև 30 րոպե: Որպեսզի իրիսը փայլի, կարող եք վրան թեթեւ ձեթ քսել: