- Հարցնում է բառերի նշանակությունը,
- Հետևում է երեք գործողություն ենթադրող հրահանգներին,
5 տարեկանում հաշվում է մինչ 5-ը, իսկ 6-ում՝ մինչև 7-ը,
Ասում է, թե երկու միանիշ թվերից որն է մեծը,
Գիտի իր ազգանունը, հեռախոսի համարը, հասցեն, ծննդյան ամիսը,
Անվանում է այբուբենի տառերը,
Ենթարկվում է խաղի կանոններին,
Սիրում է օգնել տնային գործերում,
Երեխաների շրջանում ձգտում է լինել առաջատարը,
Խաղում է մրցակցային խաղեր,
Ինքնուրույն կապում է կոշիկի քուղերը,
Կարողանում է կտրել դանակով,
Տարբերում է աջն ու ձախը,
Արտանկարում է հավասարակողմ եռանկյունի,
Արտանկարում է այբուբենի տառերը, գրում է իր ազգանունը,
Մեկ ոտքի վրա 10 վայրկյանի ընթացքում կարողանում է պահպանել հավասարակշռությունը,
Մեկ ոտքի վրա և փակ աչքերով միայն մի ակնթարթ է կարողանում պահպանել հավասարակշռությունը,
Ոտքերը փոխելով թռչկոտում է,
Թռչում է ցածր արգելքների վրայով,
5 վայրկյանի ընթացքում կարողանում է կանգնած մնալ ոտնաթաթերի ծայրերի կամ կրունկների վրա,
Ճոճվում է ճոճանակի վրա՝ ինքն իրեն հրելով,
Նկարում է մարդ, որն ունի առնվազն 3 մարմնամաս՝ գլուխ, աչքեր, քիթ, բերան և այլն,
Կրկնօրինակելով՝ կառուցում է 6 խորանարդերիկներից կազմված աշտարակ,
Բարձրանում և իջնում է աստիճաններով՝ յուրաքանչյուր ձեռքում բռնելով որևէ առարկա,
5 տարեկանում կարողանում է իրեն նետված գնդակը բռնել երկու ձեռքերով և կրծքավանդակով, իսկ 6 տարեկանում՝ միայն ձեռքերով,
Կարողանում է պատմել պարզ պատմություններ,
Ճանաչում է գույները,
Զուգարան գնում է առանց օգնության:
Աղբյուրը՝ «5-6 տարեկան երեխաների զարգացումը և դաստիարակման գաղտնիքները» ուղեցույց