Փոքրիկի դերն ընտանիքում

Փոքրիկի դերը ընտանիքում պայմանավորված է կյանքի այն սցենարով, որն  ընտրում է ընտանիքը: Ծնողների և փոքրիկի միջև հարաբերությունները կառուցվում է որոշակի սկզբունքով, որը գալիս է ծնողերից:

Հոգաբանների կարծիքով կան ընտանեկան հարաբերությունների 3 տեսակներ` լիբերալ, դեմոկրատական  և ավտորիտար:

Փոքրիկի դերը ընտանիքում սահմանվում է ծնողների հետ հարաբերություններով: Ծնողները հատուկ չեն ընտրում հարաբերությունների տեսակը, այն ձևավորվում է գործողությունների շնորհիվ, վարքագծերի բնութագրով:

 

Փոքրիկի դերը ընտանիքում ավտորիտատ տարատեսակով

 

 

Սա ամենաանբարենպաստ տեսակն է: Իրավիճակը ունի այսպիսի տեսք` որոշումները ընտանիքում կայացնում են միայն ծնորղները, և փոքրիկը դերը այստեղ սահմանափակ է: Հիմնականում կարևորվում է հայրիկի կարծիքը, քանի որ նա է ընտանիքում գլխավորը և նրա որոշման վրա ազդելը շատ դժվար է: Փոքրիկին անընդմեջ կարգադրություններ են անում, զրկում են նրան ազատությունից, ընտրությունից, խիստ պատժում են և շատ բաներ արգելում: Երեխան   այս պարագայում նմանվում է տիկնիկ-մարիոնետի, որին մատներով կառավարում էր Կառաբաս Բառաբասը: Այս փոքրիկը կմեծանա ոչ ինքնուրույն, նրան դժվար կլինի շփվել հասակակիցների հետ: Հաճախ ծնողները, որոնք այսպես  են դաստիարակում իրենց փոքրիկներին, զրկում են նրանց դերից ընտանիքում,  որն ազդում է փոքրիկի  ներաշխարհի վրա: Այսպիսով էլ ծնվում են փոքրիկների  կարծրատիպերը, որը կարողանում է կարգավորել միայն  հոգեբանը:

Փոքրիկի դերը ընտանիքում լիբերալ տարատեսակով

 

 

Այստեղ դիտարկվում է բացարձակ հակառակ գործընթացը: Այս դեպքում բացարձակ հսկողություն չկա երեխայի հանդեպ: Նա իր ճակատագիրը պատկերացնում է «ինչպես լինում է, թող լինի»  կարգախոսով: Այդպիսի երեխաները երբեք պատասխանատվության զգացում չեն ունենում իրենց արաքների հանդեպ, քանի որ նրանց առջև երբեք ոչնչում սահմանափակումներ չեն դնում: Հենց այդ «ամեն ինչ թույլատելի է» կարգավիճակից փոքրիկի դերը ընատնիքում չնչին է: Նա իրեն զգում է անպետք և այդ պատճառով էլ սկսում է փնտրել բազմապիսի շրջապատներ, որտեղ ինքն իրեն օգտակար կզգա: Նմանատիպ երեխաներ լինում են հարբեցողների  ընտանիքում: Այնուամենայնիվ, ո՞րն է այս ընատնիքում փոքրիկի դերը:  Փոքրիկը որևէ դեր չունի, ընդամենը ավելորդ բեռ: Այդ իսկ պատճառով էլ աճում է մանկական հանցագործությունների թիվը:

Փոքրիկի դերը ընտանիքում դեմոկրատական տարատեսակով

 

Սա ամենախելացի  միջոցն է փոքրիկների հետ շփման գործում, քանի որ կա հսկողություն փոքրիկի նկատմամբ, սակայն թույլատրելի սահմաններում: Այսպիսի ընտանիքներում փոքրիկիները մեծանում են իրենց արարքների  համար պատասխանատվություն կրելուվ: Նրանք ինքնուրույն են: Ինչպիսի՞ն  է այսպիսի ընտանիքում երեխայի դերը: Կարևոր, քանի որ առանց նրանց կարծիքը հարցնելու ոչինչ չի որոշվում, անգամ եթե հայրիկը պնդում է իր կարծիքը:

Փոքրիկի դերը ընտանիքում  կախված է նրանց հանդեպ ծնողների վերաբերմունքից: Այդ իսկ պատճառով այդքան կարևոր է ճիշտ շփվել նրանց հետ և ճիշտ դաստիարակել: Քանի որ հենց վատ դաստիարակությունից, «ամեն ինչ կարելի է»-ից են հետագայում հանցագործություններ կատարվում և ոչ մի կերպ չեն կարողանում ընդրկվել սոցիալական միջավայր: