Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ
Մինչև վեց ամսական երեխան պետք է կարողանա
- Բարձրացնել գլուխը և իրանը, երբ պառկած է փորի վրա,
- Փորձել հասնել կախված առարկաներին,
- Վերցնել, ցնցել առարկաները,
- Գլորվել,
- Հենված նստել,
- Ձեռքերի և բերանի օգնությամբ իրերը հետազոտել,
- Սկսել կրկնօրինակել ձայները և դեմքի արտահայտությունները,
- Արձագանքել սեփական անվանը և ծանոթ դեմքերին,
- Փոքրի վրա պառկած վիճակումոտքերի տակ հենակետ դնելուդեպքում հենվել հենակետին և սողալով շարժվել: Այս թեստի օգնությամբ հետազոտելով սեփական երեխային` ծնողները հնարավորություն կունենան կողմնորոշվելու երեխայի մաշկամկանային հյուսվածքի զարգացվածության մասին:
Խորհուրդներ ծնողներին և խնամողներին
- Երեխային պառկեցրեք մաքուր, հարթ և ապահով մակերևույթին, որ նա կարողանա ազատորեն շարժվել և փորձել հասնել շուրջը դրված առարկաներին:
- Երեխային այնպես պահեք, որ տեսնի, թե մոտակայքում ինչ է կատարվում:
- Կրծքով կերակրեք առաջին իսկ պահանջի դեպքում` գիշեր, թե ցերեկ և սկսեք ավելացնել այլ սննդատեսակներ /6-8 ամսականում` օրը երկու անգամ, 8-12 ամսականում` 3-4/:
- Խոսեք, կարդացեք և երգեք նրա համար հնարավորինս հաճախ:
Անհանգստացնող նշաններ
- Ծայրանդամների կոշտություն կամ շարժումների դժվարություն,
- Գլխի անընդհատ շարժումներ /սա կարող է վկայել ականջի վարակի մասին, որը կարող է հանգեցնել խլության, եթե միջոցներ չձեռնարկվեն/
- Ձայներին, ծանոթ դեմքերին կամ կրծքին թույլ արձագանքը կամ դրա բացակայությունը,
- Կրծքից կամ այլ սննդից հրաժարվելը:
Շարունակելի