Քնի առանձնահատկությունները երեխաների մոտ առաջին 6 ամիսներին

Երեխայի կյանքի առաջին ամիսները լի են նորություններով՝ ինչպես ծնողի, այնպես էլ փոքրիկի համար։

Այդ շրջանում մի կարևոր տարր է քունը, որը առանցքային դեր ունի երեխայի աճի, ուղեղի զարգացման և ընդհանուր առողջության համար։ 0-6 ամսական ժամանակահատվածը կարող ենք բաժանել երեք տրիմեստրի՝ յուրաքանչյուրը յուրահատուկ քնի առանձնահատկություններով։


0-2 ամսական՝ քունը որպես գոյության հիմք

Նորածինները մեծ մասն իրենց ժամանակի անցկացնում են քնած՝ օրական մոտ 14-17 ժամ։ Քունը լինում է կարճ հատվածներով՝ 2-4 ժամով, և փոխարինվում է կերակրման կամ շփման պահերով։ Նրանց քունը դեռ չունի հաստատված ցիկլեր. ուղեղը զարգանում է, և քնի փուլերը հիմնականում բաղկացած են արագ շարժման քնից (REM), ինչը խթանում է նյարդային համակարգի զարգացումը։

Այս փուլում շատ կարևոր է հետևել երեխայի նշաններին՝ փռշտոց, լաց, աչքերի շփում՝ հասկանալու, թե երբ է ժամանակը նրան քնեցնելու։ Հարմարավետ, ապահով միջավայրը և մեղմ երաժշտությունը կարող են օգնել նրան հանգիստ քնել։


2-4 ամսական՝ գիշերային քնի սկիզբ

Երբ փոքրիկը սկսում է մոտենալ երեք ամսականին, քնի կառուցվածքն սկսում է փոխվել։ Քնի ցիկլերը երկարանում են՝ հնարավոր է գիշերը քնի 4-6 ժամ անընդմեջ։ Օրվա ընթացքում երեխան ունի սովորաբար 3 քուն, որոնք աստիճանաբար սկսում են լինեն ավելի կանխատեսելի։

Սա այն փուլն է, երբ կարելի է սկսել քնի ռեժիմ ձևավորել՝ լողանալուց հետո հանգստացնել, մեղմ երգել կամ պատմել հեքիաթ։ Այդ ամենը օգնում է երեխային սովորել, որ գալիս է քնի ժամանակը, ինչը դառնում է շատ կարևոր ավելի ուշ շրջանում։


4-6 ամսական՝ ռեժիմի հաստատում

Այս շրջանում երեխայի քնի կառուցվածքը զգալիորեն մոտենում է մեծահասակներին։ Ընդհանուր քնի տևողությունը դառնում է մոտ 12-15 ժամ։ Գիշերային քունը կարող է տևել մինչև 6-8 ժամ, իսկ ցերեկը՝ 2 տարբեր քուն։

Շատ երեխաներ այս ընթացքում սկսում են շարժվել, շրջվել, փորձել նստել։ Նոր հմտությունների զարգացումը կարող է ժամանակավորապես խանգարել քնի որակը։ Սա հայտնի է որպես քնի ռեգրես՝ և լիովին նորմալ փուլ է։


Ընդհանուր խորհուրդներ ծնողներին

  • Անվտանգություն ապահովելու համար հեռացրեք անկողնուց բարձերը, փափուկ խաղալիքները։

  • Մի սպասեք, որ քնի ռեժիմը միանգամից կայուն լինի։ Երեխան դեռ սովորում է քնել։

  • Եթե նկատում եք երկարաժամկետ քնի խնդիրներ, ցանկալի է դիմել մանկաբույժի։


Երեխայի քունը կյանքի այս փուլում շատ կարևոր է։ Համբերությամբ, սիրով ու հետևողականությամբ հնարավոր է ոչ միայն ապահովել նրա հանգիստ քունը, այլև ամրացնել առողջ զարգացման հիմքերը։ Քնի ճիշտ ռեժիմը օգտակար է նաև ծնողների համար՝ օգնելով ունենալ կանխատեսելի ու կառավարելի օրակարգ։