Սպիտակաձավարի շիլայի (манная каша) համը շատերին է հիշեցնում մանկությունը: Օգտակա՞ր է այս շիլան, թե՞ ոչ: Այս հարցի շուրջ մասնագետները տարակարծիք են:
Սպիտակաձավարը լավ մանրացված ցորենն է, հենց այդ պատճառով այն պարունակում է մեծ քանակությամբ կալորիա: Մինչև 1 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում սպիտակաձավարի շիլան: Այն խորհուրդ չի տրվում նաև նրանց, վքեր դիետա են պահում: Սպիտակաձավարն օրգանիզմից հանում է նաև երկաթն ու խանգարում օրգանիզմին յուրացնել վիտամին D-ն:
Սպիտակաձավարի շիլայի դրական հատկությունները
· Շիլան օգտակար է նրանց համար, ովքեր ունեն անբավարար քաշ
· Քիչ քանակությամբ շիլան չի առաջացնի ստամոքսի ծանրաբեռնվածություն
· Հեշտ է մարսվում
· Ամրացնում է մկաններն ու ոսկորները
Սպիտակաձավարը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, մանրաթելեր, վիտամիններ: Շիլային կարելի է ավելացնել նաև միրգ, մուրաբա կամ օշարակ:
Այն հեշտ է պատրաստվում: Անհրաժեշտ է եռացնել կաթը, հետո ավելացնել սպիտակաձավարն ու 5-7 րոպե խառնել: Այս ամենից հետո անջատեք գազօջախն ու շիլան մի քանի րոպե թողեք փակ կաթսայի մեջ:
Աղբյուրը՝ www.vospitaj.com