Պատահում է, որ փոքրիկը ցուրտ եղանակին պաղպաղակ է ուզում: Այս բաղադրատոմսը նման պահերի լավագույն լուծումն է. փոքրիկին կմատուցեք վիտամիններով հարուստ պաղպաղակ, որն իրականում բոլորովին էլ պաղպաղակ չէ: Այն կարելի է տալ երկու և բարձր տարիքի երեխաներին:
Հարկավոր է
Կաթնաշոռ- 100 գրամ,
Թթվասեր- 1 ճաշի գդալ,
Շաքարավազ- 1 ճաշի գդալ,
Մարմելադ (ցանկալի է գունավոր լինի)- 60-70 գրամ:
Պատրաստման եղանակը
Մարմելադը մանր կտրատել:
Կաթնաշոռին ավելացնել թթվասերն ու շաքարավազը, խառնել, ապա հարել բլենդեռով, որ միասեռ զանգված ստացվի: Կաթնաշոռային խառնուրդին ավելացնել մարմելադը, խառնել:
Պաղպաղակի ֆորմաները յուղապատել, զանգվածը լցնել տարաները, 30 րոպեով դնել սառնարան:
Մարմելադով և կաթնաշոռով պաղպաղակը համեղ ու օգտակար դեսերտ է, որ դուր կգա ողջ ընտանիքին:
Բարի ախորժակ: