Մայրիկները գիտեն, որ հավելյալ սնունդը երեխայի սննդակարգ պետք է ներառել՝ սկսած 6 ամսականից։
Սկզբնական շրջանում՝ ամեն կերակրումից հետո, պետք է զննել երեխայի մաշկը և համոզվել, որ չկան ալերգիկ ցաներ կամ այլ երևույթներ: Առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Երեխայի համար շիլա պատրաստելու համար անհրաժեշտ է․
3 ճաշի գդալ (75 գ) ձավարեղեն (բրինձ, հնդկաձավար, սպիտակաձավար, եգիպտացորեն կամ ցանկացած այլ հատիկավոր)՝
50 գ բանջարեղեն (դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի կամ գազար)
3/4 (150 մլ) բաժակ ջուր
1/4 (50 մլ) բաժակ կաթ
Կարագ՝ 5 գ կամ բուսական յուղ՝ 1 թեյի գդալ
Ծիրանաչիր կամ սալորաչիր
Լավ մաքրած և լվացած ձավարեղենը (հնդկաձավար, վարսակ, սպիտակաձավար, եգիպտացորեն կամ ցանկացած այլ ձավարեղեն) ջրով եփել և տրորել: Առանձին եփել նաև մաքրված և կտրատված որևէ սեզոնային բանջարեղեն, տրորել և ավելացնել եփված շիլային։ Կարելի է վերջում ավելացնել նաև քիչ քանակությամբ եռացող կաթ։ Ստացված մասսային ավելացնել նաև բուսական յուղ կամ կարագ։
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն