Ինչ է հարկավոր
Դդմիկ - 80 գ
Բրոկկոլի - 80 գ
Հատիկավոր լոբի - 80 գ
Հորթի միս - 150 գ
Եռացրած ջուր - 200 մլ
Թարմ սամիթ
Ինչպես պատրաստել
Միսը հարկավոր է լվանալ, կտրատել ոչ մեծ կտորներով և լցնել եռացրած ջրի մեջ, եփել մինչև պատրաստ լինելը:
Դդմիկը ևս լվանալ, մաքրել և կտրատել խորանարդաձև: Բրոկկոլին և հատիկավոր լոբին կարելի է նաև չմանրացնել: Մեկ այլ կաթսայի մեջ լցնել ջուրը և հասցնել եռման աստիճանի: Այնուհետև դրա մեջ լցնել բանջարեղենը և եփել մինչև պատրաստ լինելը:
Եփված բանջարեղենին ավելացնել միսը: Ամբողջը հարել բլենդերով, մինչև խյուսանման զանգված ստացվի:
Կրեմ-ապուրին կարելի է ավելացնել մանր կտրատած սամիթ և մի փոքր կարագ:
Բարի ախորժակ