Հավով և մակարոնով ապուր

Ինչ է հարկավոր

Հավ (ցանկալի է՝ տնական)

Սոխ

Գազար

Մակարոն

Թարմ կանաչի

Ինչպես պատրաստել

Հանել հավի կաշին ու ճարպը, դնել կաթսայի մեջ և եփել այնքան, մինչեւ ջուրը կեռա:

Առաջին արգանակը թափել, դարձյալ լցնել համապատասխան քանակությամբ ջուր և շարունակել եփել:

 

Եփելուց հետո հավը  հանել ու մանրացնել:

Գազարը կտրատել ոչ մեծ խորանարդներով ու լցնել արգանակի մեջ, ապա ավելացնել մաքրած ու լվացած գլուխ սոխն ու մակարոնը, իսկ վերջում՝ մանր կտրատած կանաչին:

Ցանկալի է ընտրել այնպիսի մակարոն, որը զվարճալի կլինի փոքրիկի համար, օրինակ՝ կունենա ավտոմեքենաների տեսք:

 

Բարի ախորժակ