Մայրն, ով անհանգստանում է երեխայի առողջության համար, երբեք թույլ չի տա իր փոքրիկին օգտագործել չիփս, պիցցա, գազավորված ըմպելիք և նման անառողջ սնունդ:
Մինչև 3 տարեկան երեխայի մարսողական համակարգը ոչ բոլոր մթերքներն է ընդունում: Այնպես որ, անհրաժեշտ է խուսափել որոշ մթերատեսակներից: Կարելիների և չիկարելիների մասին՝ ստորև:
- Մսային արգանակներն արժե փոխարինել բանջարեղենային արգանակներով
- Երշիկի փոխարեն երեխային առաջարկեք պանիր
- Պահածոյացված բանջարեղենն անհրաժեշտ է փոխարինել թարմ բանջարեղենով
- Ծովամթերքից նախընտրելի է ձուկը
- Ջնարակապատ պանրիկները փոխարինեք կաթնաշոռով
- Պաղպաղակն ինքներդ պատրաստեք
- Նույնը վերաբերում է նաև թխվածքաբլիթներին
- Շոկոլադի փոխարեն երեխային առաջարկեք կակաո
- Խնձորն ու տանձը նախընտրելի են էկզոտիկ մրգերից
- Մինչև 3 տարեկանը մի չարաշահեք ընդեղենը