Ինչ է հարկավոր
Դդում (փափուկ մասը) - 400 գ
Կաթ - 2 բաժակ
Բրինձ - 0.5 բաժակ
Կարագ - 50 գ
Շաքարավազ - 0.5 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է լվանալ բրինձը, լցնել ջրով կաթսայի մեջ և եփել 15-20 րոպե մինչև կիսաեփ լինելը: Դդումը կտրատել խորանարդաձև, լցնել կաթով լցված կաթսայի մեջ և եփել մինչև փափկելը: Այնուհետև ավելացնել բրինձը և շաքարավազը: Եփել մինչև պատրաստ լինելը:
Տաք շիլային ավելացնել կարագը և թողնել 10-15 րոպե:
Բարի ախորժակ