Ինչ է հարկավոր
Բրոկկոլի - 75 գ
Կարտոֆիլ - մոտ 35 գ
Գազար - մոտ 35 գ
Վարսակի փաթիլներ - 10 գ
Կարագ և ձեթ - մի փոքր
Ինչպես պատրաստել
Հարկավոր է լավ լվանալ բանջարեղենը: Բրոկկոլին մանրացնել և խառնել քերած գազարին ու կարտոֆիլին: Ավելացնել եռացրած ջրի մեջ թրջած վարսակի փաթիլները: Ամբողջը լցնել ֆորմայի մեջ և թխել ջեռոցում 20 րոպե:
Բարի ախորժակ