Փաստեր
- Ատամների ճիշտ և կանոնավոր խնամքը կօգնի Ձեր փոքրիկին պայքարել կարիեսի և լնդերի հիվանդությունների դեմ:
Միջոցառումներ
- Փորձե՛ք լվանալ ձեր ատամներն այն ժամին, երբ ձեր փոքրիկներն են լվանում:
- Հետևե՛ք, որպեսզի երեխան լվանա ատամներն օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան:
- Հնարավորինս սահմանափակե՛ք երեխայի կողմից քաղցրավենիքի օգտագործումը:
- Տարին մեկ անգամ երեխայի հետ այցելե՛ք ատամնաբույժի:
Սննդի հիգիենա
Փաստեր
- Ձեր երեխայի աճը և հիվանդությունների դեմ պայքարելու կարողությունը կախված է առողջ սննդի օգտագործումից:
Միջոցառումներ
- Երեխայի սննդակարգից բացառե՛ք սառեցված կիսաֆաբրիկատները և տնային պայմաններում պատրաստված պահածոները, գնե՛ք միայն թարմ մթերք: Խուրհուրդ չի տրվում գնել աղացած միս:
- Խանութից կաթ և կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրեք պահպանման պայմաններին, ժամկետներին և բաղադրությանը, ընտրեք պահպանման կարճ ժամկետ ունեցող կաթնամթերք, քանի որ երկար պահպանման ժամկետ ունեցող մթերքը կարող է պարունակել սննդային հավելումներ:
- Մինչև 8 տարեկան երեխաների սննդակարգում կծու համեմունքներ օգտագործել չի՛ կարելի:
- Հնարավորինս սահմանափակեք երեխայի կողմից շաքարի օգտագործումը՝ այն փոխարինելով քաղցր մրգով, մեղրով (եթե երեխան 3 տարեկանից բարձր է):
- Երեխայի սննդակարգում խորհուրդ չի տրվում օգտագործել մարգարին: Նախընտրելի է օգտագործել սերուցքային կարագ, որի առնվազն 72 տոկոսը կազմում է կենդանական յուղը:
- Աշխատե՛ք երեխայի սննդացանկում ընդգրկել օրգանիզմի համար բոլոր անհրաժեշտ սննդատեսակները` միս, ձուկ, հատիկեղեն, ընդեղեն, բանջարեղեն և կաթնամթերք: Բանջարեղենից նախապատվությունը տվե՛ք գազարին, կաղամբին, սոխին, բազուկին, սխտորին, դդմիկին, պղպեղին, դդումին, կանաչ տերևավոր բանջարեղենին: Հատիկեղենից երեխաների համար նախընտրելի են վարսակը և հնդկաձավարը, ընդեղենից՝ գետնանուշ, նուշ, ընկույզ և այլն, մսերից` հավի և տավարի ոչ յուղոտ միսը:
- Միկրոտարրերը՝ յոդը, երկաթը, ցինկը, նպաստում են ուղեղի լավ աշխատանքին: Երեխան ավելի լավ կսովորի և նորը հեշտ կյուրացնի, եթե հաճախ օգտագործի յոդ պարունակող մթերք /ծովամթերք, սխտոր, քունջութի սերմեր, սպանախ, շաղգամ, յոդացված աղ/:
- Նախադպրոցական տարիքի երեխան պետք է օրական սնվի 4-5 անգամ, ցանկալի է միշտ նույն ժամերին: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3.5-4 ժամ: Ուտելիս երեխային մի շտապեցրեք, սնունդը պետք է լավ ծամել, քանի որ այսպես օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում:
- Պակաս կարևոր չէ նաև կերակրի պատրաստման եղանակը: Երեխայի սննդակարգից բացառե՛ք տապակած և ծխեցրած մթերքը` նախապատվությունը տալով ջեռեփմանը, շոգեխաշելուն և գոլորշով եփելուն:
Սննդաբաններն ու մանկաբույժները համատեղ կազմել են մթերքների սև ցուցակ, որոնք հակացուցված են երեխաներին.
- Կարտոֆիլի չիփսեր
- Կարտոֆիլի ֆրի
- Կետչուպ և մայոնեզ
- Կարամելային կոնֆետներ
- Գազավորված ըմպելիք
- Կրեմային թխվածք
Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն