Բաղադրությունը.
Դդմիկ - ½ հատ
Կարտոֆիլ – 4 հատ
Հավի կրցքամիս- 1 կտոր կամ հավի բուդ- 1 հատ
Աղ
Ջուր
Պատրաստման եղանակը
Դդմիկը կարող է լինել եւ թարմ եւ սառեցված: Կտրտեք այն ոչ մեծ չափի խորանարդներով:
Եփեք հավի արգանակը: Կարող եք խաշել եւ հավի բուդ, բայց շատ փոքրիկների համար ավելի լավ է հավի կրծքամիս, առանց կաշվի: Այդպես ապուրն ավելի դիետիկ եւ թեթեւ կլինի:
Կարտոֆիլը նույպես կտրատեք խորանարդներով:
Հավը հանեք արգանակից, իսկ բանջարեղենը լցրեք արգանակի մեջ: Կարող եք ավելացնել մի քանի կտոր բուլղարական պղպեղ, եթե երեխան արդեն փորձել է այն ու կարողանում է ուտել:
Եփեք 40-50 րոպե, այնպես որ եւ կարտոֆիլը եւ դդմիկը լավ եփեն: Այդպես ապուր- պյուրեն ավելի նուրբ կստացվի:
Վերջում լցրեք ամբողջը հարիչի (բլենդերի) մեջ եւ հարեք մի քանի վայրկյան:
Ապուր- պյուրեն շատ հարմար է երեխային ճաշի ժամին կերակրելու համար:
Կարող եք նաեւ ավելացնել կտրատված սամիթ համի եւ բույրի համար: Բարի ախորժակ: