Այս հասակում երեխայի սննդակարգում ներառվում են նորանոր մթերքներ, երեխայի համար կարելի է պատրաստել բանջարեղենային աղցաններ, որոնք կարելի է համեմել ձիթապտղի յուղով կամ թթվասերով, բայց ոչ մայոնեզով:
Վարունգով ու սպանախով աղցան
Աղցանի համար հարկավոր է.
- Մեկ փոքր վարունգ
- Սպանախի մի քանի տերև
- 0,5 թեյի գդալ շաքարաջուր
- Աղ, բայց սովորականից քիչ:
Պատրաստման եղանակը.
Վարունգը լավ լվանալ ու կեղևահան անել: Սպանախի տերևները լավ լվանալ, հեռացնել ավելորդ մասերը:
Վարունգը մանր կտրատել, իսկ սպանախը ձեռքով մանրացնել (ցանկալի չէ դանակով կտրել, որ օգտակար նյութերը չքայքայվեն): Վարունգը և սպանախը խառնել, համեմել շաքարաջրով և աղով, խառնել:
Բարի ախորժակ: