Կաթնաշոռով թխվածքաբլիթ, որը կարող եք մատուցել սկսած 1 տարեկանից

Ինչ է պետք.

1.  400 գ. կաթնաշոռ  (մինչեւ 5% յուղայնության)

2.  1 հավկիթ

3.  3  ճ.գ. ալյուր

4.  1 միջին չափսի գազար

5.  1 միջին չափսի խնձոր

6.  1 ճ.գ. շաքարավազ

Ինչպես պատրաստել.

1. Տարայի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել հավկիթն ու շաքարավազը եւ խառնել:

2.  Խնձորն ու գազարն անցկացնել մանր քերիչով:

3.  Քերած զանգվածն ավելացնել տարայի զանգվածին ու խառնել:

4. Այդ ամենին ավելացնել ալյուրն ու խառնել:

5. Ճաշի գդալով հավաքել խմորը, խոնավ մատներով գնդիկներ պատրաստել ու դնել հատուկ թղթով ծածկված թավայի մեջ:

6. Թավան դնել  180 ջերմաստիճանի ներքո լավ տաքացած ջեռոցում եւ եփել  25–30 րոպե:

Ստացվում է  16 թխվածքաբլիթ

Բարի ախորժակ