Դեղձով ու բրնձով կաթնապուր

Կերակուրը նախատեսված է մեկ տարեկան փոքրիկների համար:

Հարկավոր է.

 

Մեկ ճաշի գդալ բրինձ,

Կես բաժակ կաթ,

1 հասած դեղձ,

Մի փոքր կարագ:

Պատրաստման եղանակը

Կաթը եռացնել, ավելացնել բրինձը և եփել, մինչև բրինձը խաշվի, ապուրն էլ լսկսի թանձրանալ:  Հեռացնել դեղձի կորիզը և կեղևը, շատ մանր կտրատել ու ավելացնել ապուրին: Ավելացնել նաև կարագը: Մի քանի վայրկյան ևս եռացնել ու  վերցնել կրակից:

Բարի ախորժակ