Բաղադրությունը.
500 գրամ կաթնաշոռ, 150 գրամ կարագ, 100 գրամ շաքարավազ, 1.5 բաժակ ալյուր, 5 ձու, 1 տուփ վանիլին, 1 բաժակ թարմ բալ
Պատրաստման եղանակը.
Կարագն ու շաքարավազը հարել միասին: Առանձնացնել ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Դեղնուցն ավելացնել շաքարավազի և կարագի զանգվածին ու հարիչով հարել՝ ստանալով միասեռ զանգված, ապա կամաց-կամաց ավելացնել նաև կաթնաշոռն ու շարունակել հարել: Ապա հարկավոր է ավելացնել ալյուրը եւ խառնել բոլոր բաղադրիչները: Վերջում զանգվածի մեջ լցնել կես բաժակ կորիզահան բալ: Ստացված զանգվածը լցնել ջեռոցի տարայի մեջ ու եփել 45-55 րոպե՝ 180 աստիճան տաքությունով:
Սառչելուց հետո կարելի է զարդարել շաքարի փոշիով:
Բարի ախորժակ



