Երեխայի սնունդը շոգ եղանակին

Առջևում ամառ է` երեխաների ամենասիրելի եղանակը: Սակայն ամառը նաև խնդրահարույց է երեխայի սնման առումով: Հարկավոր է մանրակրկիտ պլանավորել փոքրիկի սննդակարգը, որպեսզի այն լինի դյուրամարս և ապահովի նրան անհրաժեշտ վիտամիններով:

Շոգի պայմաններում երեխան կարող է հրաժարվել սննդից` չնայած Ձեր բոլոր ջանքերին: Նման պարագայում պետք է հոգ տանել, որպեսզի սննդի ընդունումը երեխայի մոտ չասոցացվի «տանջանքների» հետ:

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնե ճիշտ կազմակերպել երեխայի սնվելը շոգ եղանակին

1. Ապահովեք հեղուկի անհրաժեշտ քանակությունը 

Կրծքով կերակրվող փոքրիկին հարկավոր է որքան հնարավոր է շատ կերակրել երեխային: Չնայած նա ինքն էլ կձգտի դրան: Կրծքի կաթը ոչ միայն սնունդ է երեխայի համար, այլ նաև ըմպելիք:

2. Շատ մի պատրաստեք

Ամեն մայրիկ լավ գիտի ժամանակի գինը և միշտ աշխատում է ամեն կերպ ժամանակ շահել: Երեխայի սնունդը, սակայն, հատուկ մոտեցման կարիք ունի: Օրինակ, կրծքով կերակրվող փոքրիկների համար կաթնային խառնուրդը պետք է պատրաստել սնվելուց անմիջապես առաջ, այլապես արագ բազմացող բակտերիաները կարող են թունավորման պատճառ դառնալ:  Անգամ եթե հյուր եք գնում, Ձեզ հետ տարեք ոչ թե պատրաստի կաթը, այլ թերմոսով ջուրը և կաթի փոշու անհրաժեշտ չափաբաժինը և տեղում կպատրաստեք: Դա երկար ժամանակ չի պահանջի, բայց վստահ կլինեք, որ վտանգավոր սնունդ չեք տվել փոքրիկին:

3. Մի ստպեք երեխային ուտել

Մի զարմացեք, որ փոքրիկի լավ ախորժակը ամռանը վատացել է: Կալորիաները, որ օրգանիզմը ծախսում է ձմռանը կայուն ջերմաստիճան պահպանելու համար, ամռանը հարկավոր չեն: Երեխայի ախորժակն էլ կարգավորվում է ըստ օրգանիզմի պահանջարկի:

Բացի այդ, որոշ երեխաներ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, վատ են տանում շոգը: Այդ իսկ պատժառով պետք չէ երեխային ստիպել, որ «գոնե  մի գդալ էլ ուտի»:

Եթե երեխայի քաշը սկսում է պակասել, հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի հետ:

4. Նախապատվությունը տվեք թեթև կերակրատեսակներին

Շոգ եղանակին երեխայի սնվելն ավելի քիչ խնդրահարույց կլինի, եթե դյուրամարս կերակրատեսակներ պատրաստեք: Տեղին են թարմ բանջարեղենով աղանդերները, թեթև սուպերը և մրգերը:

Մսի դեպքում նախապատվությունը տվեք ոչ յուղային տեսակներին` հավի, նապաստակի մսին:

Երեխային շատ տվեք նաև թարմ մրգեր, չէ՞ որ ամառը վիտամիններ ստանալու լավագույն ժամանակն է: