1.5 տարեկան. ինչ պետք է կարողանա անել փոքրիկը եւ ինչ պետք է անի մայրիկը

Երբ փոքրիկն արդեն 1.5 տարեկան է (16-18ամսական), նա կարողանում է՝

  1. Լավ քայլել, երբեմն վազել
  2. Սիրում է բարձրանալ աստիճաններով
  3. Խմել բաժակից
  • Փորձել ինքնուրույն ուտել գդալով
  • Ցույց տալ առարկաները, երբ նրան հարցնում են
  • Խաղալիքի վրա ցույց է տալիս դեմքի մասերը՝ աչքերը, բերանը, քիթիկը, թուշիկը և այլն
  • Հարվածել մատիտներով
  • Վերցնել, բարձրացնել և տեղափոխել խաղալիքները
  • Ժեստերի միջոցով ցույց տալ սերը, զարմանքը, հուզմունքը
  • Նախապատվությունը տալ սիրած խաղալիքին
  • Մոտավորապես 15 բառ արտասանել
  •  

    Ինչպե՞ս վարվել ծծակի հետ

    Եթե Դուք նրան ծծակ եք տվել, ապա լավ կլինի մինչև 1.5 տարեկանն ազատեք նրան դրանից: Մինչ այդ տարիքը, առհասարակ, դրա օգտագործումը համարվում է անվտանգ: Այն փոքրիկները, որոնք ծծակ են օգտագործում մինչև 3-4 տարեկան, հետագայում ունենում են խոսքի հետ կապված  խնդիրներ:

    Փոքրիկի մոտ ի հայտ է գալիս պատասխանատվության առաջին զգացումը

    Այդ տարիքից արդեն փոքրիկին պետք է սովորեցնել մաքրությանն ու կարգուկանոնին` իր հետևից հավաքի խաղալիքները, կեղտոտ հագուստը գցի զամբյուղի մեջ կամ բերի հեռախոսը:  Սկզբնական շրջանում գուցե նրան անհրաժեշտ լինի Ձեր օգնությունը, բայց հետագայում Դուք ամեն անգամ կզարմանաք, թե ինչպես է նա այդ ամենն անում ինքնուրույն: Տարիքի  հետ կարող եք ավելացնել նրա պարտականությունները՝ ջրել ծաղիկները, մաքրել հատակը, եթե հյութ է թափել, կարգի բերել իր անկողինը, լվացարան տանել իր կեղտոտ ափսեն: