Զուգարանից օգտվել սովորելը մեծ քայլ է երեխայի զարգացման շրջանում: Բայց միաժամանակ այն կարող է նաեւ զայրացնող լինել թե ծնողների եւ թե երեխաների համար:
Երեխայի ծնողներն ու նրանց խնամողները, որպես կանոն, ցանկանում են երեխային հետ վարժեցնել տակիդիրից հնարավորինս շուտ: Պատճառները տարբեր են` նախ` այն մեծ ծախս է պահանջում եւ հետո` առաջ են գալիս առողջության հարցերը:
Ընտանիքի եւ գործընկերների ճնշումը նույնպես կարող է վճռականություն հաղորդել ծնողներին: Այսօր շատ ծնողներ փորձում են փոքր տարիքում երեխային վարժեցնել գիշերանոթին, բայց պետք է լծվել այդ գործին միայն այն ժամանակ, երբ երեխան պատրաստ է դրան: Թեեւ հակառակն էլ է պատահում, երբ երեխան պատրաստ է, իսկ ծնողը ծուլանում է:
Ահա տարիքային առանձնահատկությունները, փորձեք կողմնորոշվել, թե ինչ կարող եք ակնկալել փոքրիկից, երբ արժե վարժեցնել գիշերանոթին.
- 15 ամսական –Երեխաները կարող են մատնացույց անել թաց հագուստը եւ պահանջել փոխել այն
- 18-24 ամսական - Երեխաները կարող են բառերով նկարագրել մեզն ու կեղտը
- 2.5 - 3 տարեկան – Երեխաները կարող են բարձրաձայնել, որ զուգարան են ուզում
- 3+ տարեկան - Երեխաները կարող են պահել մեզը:
Ահա այն նշանները, որոնք կփաստեն, որ երեխան պատրաստ է այդ պրոցեսին.
- Մատնացույց է անում կեղտոտ հագուստը եւ պահանջում փոխել
- Կարողանում են երկար ժամանակ չոր մնալ
- Կարողանում են արտահայտել մտքերը
- Կարողանում են կանգնել ու նստել ինքնուրույն
- Կարողանում են հագուստը իջեցնել եւ բարձրացնել
Հիշեք` զուգարանին վարժեցնելը միայն ֆիզիկական աշխատանք չէ: Հաջողության հասնելու համար երեխան նաեւ պետք է կարողանա հասկանալ ցուցումները եւ կամք ունենա` հետեւելու մեծահասակներին: Եթե երեխան իրեն շատ անկախ է պահում եւ դժկամություն է դրսեւորում, լավ կլինի` փոքր-ինչ հետաձգել այս պրոցեսը: Երբ երեխաները պարբերաբար տեսնեն` ինչպես են տան մեծերն օգտվում զուգարանից, հնարավոր է` փորձեն կրկնօրինակել:
Հետեւեք Իմ Փոքրիկ-ի հրապարակումներին եւ հաջորդիվ կիմանաք, թե մայրիկները սեփական փորձով ինչ են առաջարկում:
Աղբյուրը` http://www.nncc.org