Դեռ շատ մանկուց ծծակը կարեւոր դեր է խաղում փոքրիկի հոգեբանական կոմֆորտի գործում: Բայց ժամանակի հետ, հատկապես երբ լրանում է փոքրիկի մեկ տարին, պետք է սովորեցնել նրան հրաժարվել դրանից:
Եթե ժամանակի հետ չեք կարողանում երեխային հետ պահել ծծակից, ապա փոքրիկի մոտ սկսում է խեղվել խոսքի զարգացումը: Նույնը վերաբերում է ծամելու պրոցեսին: Այն նույնպես կարող է ձեւափոխվել ատամների ծռության պատճառով, որը կարող է լինել ծծակի գերօգտագործման հետեւանք: Իսկ եթե երեխան լավ չծամի կերակուրը, ապա կարող են առաջանալ այլ խնդիրներ, օրինակ` ստամոքսի: Հենց այս ամենը հաշվի առնելով` պետք է ժամանակին հրաժարվել ծծակից:
Ինչպես ստիպել փոքրիկին հրաժարվել ծծակից`
- Երեխայի ուշադրությունը սեւեռեք այնպիսի խաղալիքի ուղղությամբ, որն անվտանգ է ծամելու համար:
- Եթե երեխան չի կարողանում քնել առանց ծծակի, երգեք նրա ականջի տակ ու շոյեք մեջքն ու գլուխը:
- Ամեն օր մեկ միլիմետր կտրեք ծծակից (բայց անպայման օգտագործելուց առաջ ախտահանեք): Երեխան կզգա` որքան անհարմար է այն ծծելը եւ կհրաժարվի դրանից:.
- Հորինեք լեգենդ այն մասին, թե ինչպես է մկնիկը կամ շնիկը տարել ծծակը: Անպայման երեխայի հետ հրաժեշտ տվեք ծծակին, որպեսզի նա հասկանա, որ այլեւս չի ունենալու
- Թույլ տվեք փոքրիկին ինքնակամ ծծակը հանձնել փողոցի փիսիկին: Ինքնակամ հանձնելը երաշխավորում է, որ փոքրիկը գիտակցաբար է հրաժարվում դրանից:
Իսկ ահա այս վարվելաձեւը ձեզ օգուտ չի բերի`
- Ծծակի վրա պղպեղ լցնելը
- Ծծակը փոքրիկի ձեռքից քաշելը. դրա կոտրված մնացորդները կարող են վնասել երեխային
- Փոքրիկի վրա գոռալը:
Աղբյուրը` geniuspregnancy.com/