Երբեմն ծնողները հուսահատությունից պարզապես գոռում են . «Ինչո՞ւ ինձ չես լսում»: Իսկ երբեմն մայրիկների և հայրիկների միակ երզանքն է, որ իրենց փոքրիկը լսող լինի 24 ժամ շարունակ:
Իրականում ոչ մի լավ բան չկա այդքան լսող լինելու մեջ: Այն փոքրիկները, որոնք առաջնորդվում են ծնողների կարգադրություններով, նախաձեռնող չեն, նրանց չեն հետաքրքրում իրադարձությունների պատճառները և հետևանքները , բացի այդ կորցնում են հետաքրքրությունը ստեղծագործելու նկատմամբ: Մինչ փոքրիկի վրա գոռգոռալը և աղոթելը, որ նա լսող լինի, մտածեք, թե ինչու է նա իրեն այդպես պահում:
Պատճառ №1: Մենք չենք լսում մեր բալիկներին
Դուք երթևեկում եք ավտոբուսով, փոքրիկը մեկնաբանում է ամեն բան, ինչ տեսնում է, տալիս է հարցեր: Դուք նրան չեք պաստախանում, քանի որ խոսում եք հեռախոսով կամ ինչ-որ այլ բանի մասին եք մտածում: Կամ պարզապես նստած եք համակարգչի առաջ, իսկ փոքրիկն ուզում է Ձեզ ցույց տալ իր նոր մեքենան կամ պլաստիրինից պատրաստած արևը:
Մեկ այլ իրավիճակ, երբ Դուք հյուր եք գնացել, փոքրիկն ուզում եք դուրս գալ պատշգամբ, իսկ Դուք զրույցի եք բռնվել Ձեր հյուրընկալի հետ: Ո՞րն է սրա հետևանքը: Այս և նմանատիպ բոլոր իրավիճակներում փոքրիկը սկսում է իրեն պահել անտանելի և արհամարհում է Ձեր բոլոր խնդրանքները: Դուք նրան չեք լսել, հիմա էլ նա Ձեզ չի լսում:
Պատճառ №2: Սխալ արձագանք իրողությանը:
Երբեմն փոքրիկները ուշադրությունը դեպի իրենց են հրավիրում, ծնողների կարծիքով, վատ արարքներով: Օրինակ, փոքրիկը ջուրը հատակին է թափում կամ ներկում է պատերը ՝ իմանալով հանդերձ, որ դրա համար նա կպատժվի: Այս պատագայում պետք չէ գոռալ,պատժել, առավել ևս ծեծել փոքրիկին: Հավաքեք Ձեզ և մտածեք` արդյոք չկա Ձեր մեղքը դրա մեջ: Փոքրիկին շեղեք վատ արարքներից, այլ բանի վրա կենտրոնացրեք, իսկ հետո ավելի հանգիստ միջավայրում կարող եք քննարկել նրա վատ պահվածքը:
Պատճառ №3: Մենք չենք կարողանում բացատրել
Փոքրիկը ջուր է թափել, և Դուք միանգամից գոռում եք նրա վրա: Փոքրիկը խառնելէ գույները և կրկին բարձրացնում եք ձայնը: Մենք չենք բացատրում, թե նա ինչը այն չի արել և ինչու պետք չէ այդպես անել, միայն միանգամից պատժում ենք: Եթե ունենանանք տակտի զգացում և համբերություն, ապա հիանալի կերպով կարող ենք բացատրել փոքրիկին, որ նա սխալ է վարվում: Այդ պատագայում մեծ կլինի հավանականությունը, որ նա դա այլևս չի կրկնի:
Չլսելու պատճառ կարող է լինել նաև ծնողների անհամաձայնությունները՝ հայրիկը թույլ է տալիս, իսկ մայրիկը՝ ոչ կամ հակառակը: Սա շատ վտանգավոր է փոփոխական տարիքում: Եթե Դուք չեք կարողանում լուծում գտնել բարդ իրավիճակներում, կարող եք դիմել հոգեբանի: Ձեր ծախսած գումարը կփոխհատուցվի Ձեր փոքրիկի ներդաշնակ հոգեվիճակով: Բայց հիշեք, երբեմն փոքրիկին պետք է ոչ թե մասնագետի օգնությունը, այլ Ձեր սերը:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի