Ավստրալիայում արգելվել է Նուրոֆենի որոշ տեսակների վաճառքը:
Կանաչ մայրցամաքի դաշնային դատարանը հայտարարել է, որ սպառողներին մոլորության մեջ են գցում ապրանքատեսակի գովազդները, ըստ որոնց` Նուրոֆենի կոնկրետ տեսակները պետք է պայքարեն գլխացավի կամ, օրինակ, մեջքի ցավի դեմ:
Սակայն, իրականում, ցավազրկող դեղամիջոցները պարունակում են իբուպրոֆենի ստանդարտ քանակություն, բայց երկու անգամ ավելի թանկ են վաճառվում, քան դրանց սովորական տարբերակը:
Հայտնի դեղամիջոցն արտադրող «Ռեքիթ Բենքիզեր» բրիտանական ընկերության դեմ դատավարությունը սկսվել էր դեռևս այս տարվա մարտին: Դատարանը պարտավորեցրել է ընկերությանը կասեցնել դեղերի վաճառքը:
Աղբյուրը՝ BBC