Ինչպե՞ս ընտրել ճիշտ կոշիկ երեխայի համար

Երեխան արդեն կարողանում է  քայլել: Ժամանակն է ընտրել լավ ու հարմարավետ կոշիկ:

Մինչև խանութ շտապելը եկեք պարզենք՝ ինչպես ընտրել ճիշտ կոշիկ նրա համար: Փոքրիկի ոսկորները դեռ նոր են ձևավորվում, և անհրաժեշտ է ընտրել այնպիսի կոշիկ, որը չի սեղմի երեխայի փոքրիկ ոտնաթաթերն ու անհանգստություն չի պատճառի փոքրիկ մարդուկին, չէ՞ որ սխալ ընտրված կոշիկը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի ողնաշարի վրա:

·        Երեխայի կոշիկը պետք է ունենա պարզ դիզայն: Գեղեցիկ կոշիկները միշտ չէ, որ հարմարավետ են: Այդ իսկ պատճառով ընտրեք պարզ դիզայնով կոշիկ: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք հարմարավետությանն, այլ ոչ դիզայնին:

·        Կոշիկի հումքը պետք է լինի բնական: Նախապատվությունը տվեք բնական կաշվին, քանի որ այն թույլ է տալիս մաշկին շնչել:

·        Կոշիկը պետք է լինի նաև ճկվող, որպեսզի երեխան կարողանա հանգիստ քայլել, վազել, թռչկոտել:

·        Ընտրեք այնպիսի կոշիկ, որի մեջ ոտքի ներբանն ամուր կֆիքսվի:

·        Ընտրեք փոքր կրունկ ունեցող կոշիկներ. դրանք կօգնեն զերծ մնալ ողնաշարի հետ կապված խնդիրներից:

·        Որպեսզի փոքրիկի ոտքի մատիկները չվնասվեն, ընտրեք փակ կոշիկներ:

Ընտրեք ունիվրսալ կոշիկներ

Վաղ գարունն ու խոր աշունը եղանակային պայմաններով նման են՝ անձրև, ցեխ, ջրափոսեր: Կարելի է գնել այնպիսի կոշիկներ, որոնք հնարավոր կլինի հագնել այս երկու եղանակների դեպքում էլ: Ընտրեք այնպիսի կոշիկներ, որոնք կլինեն ջրակայուն և տաք: Ռետինե կոշիկները ջրակայուն են, սակայն դրանցով փոքրիկի ոտքերը կքրտնեն: Բացի այդ, ցուրտ եղանակին դրանցով երեխայի ոտքերը կսառչեն: Այդ եղանակին ռետինե կոշիկները կարելի է հագնել տաք գուլպաներով:

Ինչպե՞ս ընտրել կոշիկի ճիշտ չափս

Գոյություն ունեն կոշիկի ճիշտ չափս ընտրելու երկու տարբերակ՝ մետրային ու համարով: Ըստ ոտքի չափսի՝ կարելի է հասկանալ կոշիկի համարը: Ստորև ներկայացնում ենք կոշիկի ճիշտ չափս ընտրելու եղանակը.

 

Ոտքի երկարություն

Կոշիկի համար

10,5 սմ

17

11 սմ

18

11,5 սմ

19

12 սմ

19,5

12,5 սմ

20

13 սմ

21

13,5 սմ

22

14 սմ

22,5

14,5 սմ

23

15 սմ

24

15,5 սմ

25

16,5 սմ

26

17 սմ

27

17,5 սմ

28

18,5 սմ

29

19 սմ

30