Երբ կարելի է «մենակ»թողնել փոքրիկին-մաս 2

Ի՞նչ անել, եթե  փոքրիկի մոտ առկա է հիվանդագին կախվածություն մայրիկից: Նախ.

  • Խուճապի մի մատնվեք, քանի որ առողջ կախվածությունը ստեղծվում է ժամանակի ընթացքում: Պարզապես հիմա դեռևս այդ ժամանակը չէ, երբ նա կարող է  Ձեզ ազատ թողնել:
  • Մի հանդիմանեք փոքրիկին արցունքների  համար և մի ներշնչեք նրան, որ նա սխալ է վարվում:
  • Փորձեք հասկանալ, ինչն է նրա պահվածքի պատճառը և ուշադրություն դարձրեք հետևյալին՝ արդյոք շատ չեք պաշտպանում փոքրիկին, չեք անտեսում արդյոք նրա հետաքրքրությունները, հետևողական եք արդյոք դաստիարակման հարցում, օրինակ՝ միշտ նույն կերպ ե՞ք արձագանքում նրա որոշակի պահելաձևին:

Ահա արտաքին գործոնների  մի ցանկ, որը պետք է հաշվի առնել:

Դրական փաստեր

  • Դուք ունեք վստահելի, լավ և երեխա սիրող մի ծանոթ, որը պատրաստ է հոգ տանել նրան Ձեր բացակայության ընթացքում: Իդեալական է, երբ նա հարազատ մարդ է, որի հետ փոքրիկն  ապրում է կամ մեկը, ում փոքրիկն ավելի հաճախ է տեսնում: Որպեսզի ընթացքը, երբ ինչ-որ մեկը մնում է Ձեր փոքրիկի հետ,  լինի հաճելի երկուսին էլ:
  • Փոքրիկին թողնում եք այն սենյակում, որում նա, այսպես ասած,  ապրում է՝ իր տարածքում:
  • Փոքրիկն  արդեն կարողանում է խոսել ու արտահայտել իր զգացմունքները, նա կարող է հեռախոսով կամ սկայպով հաղորդակցվել Ձեզ հետ:
  • Դուք նրան արդեն թողեք եք որոշ ժամանակ   և երբ վերադառնում եք, նա ուրախ վազում  է դեպի Ձեզ, կախվում Ձեր վզից և պատմում է, թե ինչպես է անցկացրել օրը:

Բացասական փաստեր

  • Դուք նրան կրծքով եք կերակրում կամ մոտ 2 ամիս առաջ եք թողել կրծքով կերակրումը: Մայրիկի հեռացումը և կաթից կտրվելու համընկնումը բավականին մեծ ստրես է:
  • Փոքրիկը դեռ մեկ ու կես տարեկան չէ: Սկսած այդ ժամանկահատվածից նրա մոտ առաջանում է ինքնուրույնության ձգտումը, և բաժանումը նրա համար դառնում է փոքր- ինչ պակաս ցավոտ: Այդ տարիքում նրան կարելի է բացատրել, որ ծնողները կվերադառնան և նրան հավերժ չեն թողնում:
  • Երբ վերադարձել եք փոքրիկի մոտ կարճ բաժանումից հետո, իսկ նա Ձեզ արհամարհում է կամ «վրեժ» է լուծում՝ կծում կամ հարձակվում է:
  • Դուք ինքներդ որոշակի կախվածություն եք զգում փոքրիկից և չեք կարող անգամ մեկ ժամ արևի տակ պառկել ու չմտածել  փոքրիկի մասին: Եթե Դուք  դեռ չհեռացած ունեք  մեղքի զգացում այն մտքից, որ փոքրիկին առանց Ձեզ եք թողնում:
  • Փոքրիկը վատ գիտի այն մարդուն, ում հետ նրան թողնում եք: Միջինում մեկ ամիս պետք է ծանոթ լինեն, պարբերաբար շփվեն, նոր միայն մենակ մնան, առանց մայրիկի:
  • Փոքրիկի պահելաձևը  զգալի փոխվում է Ձեր բացակայության ընթացքում: Նա ագրեսիվ է դառնում, չենթարկվող կամ հակառակը՝ «սառում» է և ժամերով դուրս չի գալիս անկյունից:

Եթե Ձեր հեռացումը, բաժանումը  համընկնում է փոքրիկի  կրիզիսային տարիքի հետ, օրինակ՝ երեք տարեկանի ճգնաժամը,  ապա նրան մենակ թողնել ցանկալի  չէ:

 

Տես նաև նյութի առաջին մասը

Երբ կարելի է «մենակ»թողնել փոքրիկին-մաս 1

Նյութն ըստ mama.ru կայքի