Առաջին հայացքից անվտանգ թվացող մանկական սենյակում նույնպես կան վտանգավոր առարկաներ: Դրանց մասին պետք է հիշել, հատկապես, եթե Ձեր փոքրիկը դեռ չի բոլորել 5 տարեկանը:
Նշենք մի քանիսը.
- ՓՈՐՔԻԿԻ ՄԱՀՃԱԿԱԼԸ, որից նա կարող է ցած ընկնել: Բոլոր անկումային վնասվածքների մոտ կեսը տեղի է ունենում կյանքի առաջին տարվա ընթացքում: Մահճակալի շարժական ճաղերը միշտ պետք է պահել բարձրացրած վիճակում: Եզրերի բարձրությունը պետք է լինի փոքրիկի մարմնի բարձրության առնվազն ¾-ը: Ճաղերի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի 5 սանտիմետրից ոչ ավել: Մահճակալը պետք է վարագույրներից հեռու լինի: Մահճակալի վրա չի կարելի խաղալիքներն ամրացնել թելերով: Չի կարելի փոքրիկի պարանոցից որևէ բան կախել (օրինակ` ծծակ կամ խաղազարդ): Այն կարող է փոքրիկի համար խեղդվելու պատճառ դառնալ:
- ԲԱՐՈՒՐԵԼՈՒ ՍԵՂԱՆԸ , եթե այն նեղ է կամ կայուն չէ: Բարուրելիս կամ հագուստը փոխելիս միշտ բռնեք փոքրիկի ձեռքը:
- Բաց կամ դյուրությամբ բացվողԼՈՒՍԱՄՈՒՏԸ, որից փոքրիկը կարող է ցած ընկնել: Երբեք փոքրիկին մենակ մի թողեք այնպիսի տեղում, որտեղ բաց լուսամուտ կա: Տեղափոխեք այն կահույքը, որի միջոցով փոքրիկը կարող է մագլցել լուսամուտագոգին: Հնարավորության դեպքում ճաղապատեք կամ ցանցապատեք լուսամուտները կամ հանեք դրանց բռնակները:
- ՔԱՇՎՈՂ ԴԱՐԱԿՆԵՐԸ, քանի որ փոքրիկը կարող է մատները տակը թողել կամ գցել վրան: Մանկական սենյակի համար ձեռք բերեք դռներով (առանց դարակների) պահարաններ:
- ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, որոնցից փոքրիկը կարող է գլորվել: Տան ներսի աստիճանների վերևում և ներքրում արգելապարնեշ դրեք: Աստիճանների վրայի գորգն ամրացրեք յուրաքանչյուր աստիճանահատակի վրա:
- Փոքրիկ, քանդվող մասեր կամ սուր և դուրս ցցված ելուստներ ունեցող, կոտրվող, վտանգավոր կամ դուրս եկող ներկով ներկված ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ: Կոտրված խաղալիքները անմիջապես նետեք: Եթե դուք ունեք ավելի մեծ երեխա, ապա նրա խաղալիքների մանր դետալները փոքրիկի հմար կարող են խիստ վտանգավոր լինել: Անընդմեջ հսկեք փոքրիկին խաղի ժամանակ:
- ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ կարող է փոքրիկի խեղդվելու պատճառ դառնալ:
- ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՎԱՐԴԱԿՆԵՐԻ անցքերը փակեք մեկուսիչ վահանակներով: Անջատված էլեկտրական սարքերը անջատեք նաև վարդակներից:
- Պարբերաբար ստուգեք էլեկտրական վարդակների և լարերի ամբողջականությունը և անվտանգությունը: Օգտագործելուց հետո ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԼԱՐԵՐԸ միացրած մի թողեք:
- Հասանելի տեղուն դրված ԴԵՂՈՐԱՅՔԸ (հատկապես երբ այն քաղցր է) կարող է գրավել փոքրիկին: Բոլոր տեսակի դեղամիջոցներն օգտագործելուց հետո պահեք փակվող (կողպվող) պահարանի մեջ:
- ԳՈՐԳԻ եզրերը կարող են փոքրիկի վայր ընկնելու պատճառ դառնալ:
- Որոշ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ (շուն, կատու) կարող են վնասել փոքրիկին:
- Չի կարելի փոքրիկին մենակ թողել, երբ նա ՇՇԻՑ կաթ է խմում: Փոքրիկը կարող է խեղդվել, կամ կաթը կարող է լցվել քիթը կամ ականջը:
Նյութը վերցված է Հայաստանի Հաշմանդամների
«ՓՅՈՒՆԻԿ» միության կողմից հրատարակված
«ՁԵԶ`ԾՆՈՂՆԵՐ և ՔԵԶ` ՓՈՔՐԻԿ» գքույկից:
Շարունակելի…